Search
Close this search box.

Նախարարը տուն ու մեքենա չունի՞

«Փաստ» թերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարագրի համաձայն՝ Ֆելիքս Ցոլակյանը հայտարարագրել է տվյալներ միայն դրամական միջոցների եւ եկամտի մասին:

Անշարժ եւ շարժական գույք հայտարարագրված չէ:

Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 14 000 000 ՀՀ դրամ: 2018թ. հարկային տարվա վերջում դրամական միջոցի չափը կազմել է 13 000 000 ՀՀ դրամ:

Ֆելիքս Ցոլակյանի եկամուտների հանրագումարը 2018թ. հարկային տարում կազմել է 9 242 525 ՀՀ դրամ: Նշված եկամտից 4 777 490 ՀՀ դրամը եւ 1 379 475 ՀՀ դրամը գոյացել են աշխատավարձերից:

Նշված եկամտի հանրագումարի 3 085 560 ՀՀ դրամն էլ գոյացել է կենսաթոշակից: Նշենք, որ Ֆ. Ցոլակյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2018թ. հոկտեմբերից»:

Please enter a valid URL