Ոստիկանության Բաղրամյանի բաժնում «Քեվօրք եւ Անիթա Փակումեանների հիշատակի «Հիսուսի Մանուկներ» առողջության կենտրոն»-ում երեք աղջիկների հղիության փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com–ը։
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 9-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժին «Քեվօրք եւ Անիթա Փակումեանների հիշատակի «Հիսուսի Մանուկներ» առողջության կենտրոն»-ից ստացված ահազանգի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կենտրոնից հայտնել են, որ 17-18 շաբաթական հղիությամբ իրենց մոտ է տեղափոխվել 17-ամյա Կ. Շ.-ն, 16-17 շաբաթական հղիությամբ՝ 18-ամյա Գ. Մ.-ն եւ 8-9 շաբաթական հղիությամբ՝ 17-ամյա Լ. Կ.-ն։
Նշված անձինք Արմավիրի մարզի բնակիչներ են։