ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով ԵԽԽՎ պատգամավորներից մեկի հարցին, թե արդյոք Հայաստանում դատական համակարգն ազատ է, ասաց, որ այս պահին չի կարող 100 տոկոսով երաշխիք տալ, որ դատական համակարգն ամբողջովին ազատ է. սակայն երկրի ղեկավարը ընդգծեց, որ 100 տոկոսով կարող է երաշխիք տալ, որ դատական համակարգը չի ուղղորդվում կառավարության կողմից:
«Մենք ամբողջապես, լրիվությամբ հրաժարվել ենք այդ գործելակերպից: Բայց ես չունեմ 100 տոկոս վստահություն, որ դատարանների վրա եղած այլ լիազորություններ չեն պահպանվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ տասը օր առաջ Հայաստանում դատավոր է ձերբակալվել կաշառք ստանալու պահին:
«Մենք լիարժեքորեն նվիրված ենք անկախ դատական համակարգ ունենալու օրակարգին, խնդրում եմ դրանում որևէ կասկած մի ունեցեք»,- եզրափակելով պատասխանը՝ նշեց Նիկոլ Փաշինյանը: