Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, տեղյակ չէ եղբոր` Նարեկ Սարգսյան-Գոնսալեսի արտահանձման գործընթացից: Այս մասին այսօր դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Սարգսյանը: Նա չասաց արդյոք Նարեկ Սարգսյանը դիմե՞լ է Չեխիայում քաղաքական ապաստան ստանալու համար:
Հայկ Սարգսյանն ասաց, որ իր հայրը արտերկիր է մեկնել հանգստանալու նպատակով, հոր հետ կապ ունի, սակայն եղբորից չի հետաքրքրվում:
Հարցին, թե հնարավոր է, որ հայրը արտերկրում է եղբոր գործով, Հայկ Սարգսյանը դրական պատասխան տվեց: Հարցին, թե երբևէ կարող էր պատկերացնել, որ հանարավոր է դատարանում հայտնվի, պատասխանեց. «Իշխանությունից հետո ամեն ինչ էլ լինում ա, ի՞նչ եք ուզում»: