Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով BBC-ի թղթակցի թվիթերյան գրառումը։
Նա Մեծ Բրիտանիայում գտնվող Էկվադորի դեսպանատանն է 2012 թվականից՝ Շվեդիային արտահանձնումից խուսափելու համար: Այդ երկրում նրան մեղադրում են բռնաբարության համար: