Այսօր կրկին Կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները՝ 7 ընտանիք: Բնակիչները պահանջում են տրամադրել փոխհատուցումները՝ բնակարանների համար:
«Մարությանը մեզ չի ընդունում, հենց ասացինք՝ հրաժարական տուր, որոշեց մեզնից երկուսին լսել, աշխատակազմից մեկը իջավ: Ասում է՝ դա իմ իրավասություններից դուրս է: Այ մարդ, բա որ դուրս է, բա մենք քաղաքապետ ենք ընտրել, որ մեզ համար դու աշխատես, հիմա էլ ասում ես՝ իրավասությունների մեջ չի՞ մտնում: Բա ում դիմենք, երևանցի ենք, պիտի քեզ դիմենք»,-Politik.am-ի հետ զրույցում ասում է Տերյան 18 հասցեի նախկին բնակչուհի Ժենյա Պողոսյանը:
Նկատենք, որ իրենց բողոքը լսել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ով Կառավարության նիստից առաջ նրանց տեսնելով ասաց՝ կխոսենք:
Հիշեցնենք՝ ըստ ցուցարարների՝ 14 տարի առաջ իրենցից չնչին գումարներով գնել են բնակարանները, հետագայում մի մասին փոխհատուցումներ են տրամադրել, իսկ 7 ընտանիքներ այդպես էլ չեն ստացել փոխհատուցում: