Search
Close this search box.

Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Քիչ առաջ նման որոշում կայացրեց Վերաքննիչ դատարանը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին դատարանը բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը: Պաշտպանները բողոքարկել էին այդ որոշումը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Please enter a valid URL