Ուրեմն դա՞ է ձեզ հետաքրքրում, ես ավելի լավ հարցեր էի սպասում ձեզանից: Այդ մասին այսօր՝ ապրիլի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխամելով հարցին՝ արդյոք մաքսատան աշխատակից Հայկ Մարտիրոսյանը աշխատանքից ազատման դիմում ներկայացրե՞լ է, թե՞ ոչ:
Անանյանը հիշեցրեց, որ այդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է մաքսայինի մի շարք կառույցներ, մինչդեռ լրագրողները կենտրոնացել են «մի փոքր էպիզոդի վրա, որը սենսացիա է պարունակում»:
Լրագրողների դիտարկմանը, որ մարդկային ճակատագրի հարց է, Անանյանը պատասխանեց. «Մարդկային ճակագտագրի հարց չէ»:
«Այն, ինչ տեսավ վարչապետն ու իր դուրը չեկավ, եւ նա մտքեր արտահայտեց ու կոչ ու հորդորներ ասեց, այդ կոչ-հորդորին մեր աշխատակիցը պատասխանել է դիմում գրելով, եւ ոչ միայն տվյալ աշխատակիցը, այլեւ ավոտոմաքսատան պետն Հայկ Միրզոյանն էլ ազատման դիմում գրել: Դա այդ մարդկանց ընտրությունն է»:
Լսելով հարցը, թե այդտեղ ճնշում չի տեսնում ինքը, Անանյանը սպառնաց. «Եթե այլ հարցեր չունեք, ես հիմա կգնամ, ուրիշ հարցեր տվեք»:
Հարցին, թե ով է այս ամենի պատասխանատուն, Անանյանն ասաց. «Ամենամեծ պատասխանատուն ես եմ: ՊԵԿ-ի նախագահն է պատասխանատվություն կրում այդ ամբողջի համար, բայց եթե ուզում եք, կամ ակնկալում եք, որ ես պետք է դիմում գրեմ, ապա դա ինձ համար կլինի փախուստ այն խոշոռ կամ ահռելի պարտականություններից, որոնք վերցրել եմ իմ վրա, այդ պատրականություններից փախուստ կդիտարկվի: Ես դիմում չեմ գրելու»:
Ինչ վերաբերվում է ազատման դիմում գրած աշխատակիցներին, ապա նրանց որեւէ մեկը չի պարտադրել նման բան անել. «Ոչ ես, ոչ էլ վարչապետը իրավունք չունենք մարդուն ազատենք կամ չազատենք: Ես բավարարելու եմ ազատման դիմումները»: