Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ելույթով հանդես է գալու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին։
Մինչ այդ ՀՀ վարչապետը հանդիպում է ունենում ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:
Հանդիպմանը մասնակցում է նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:
ՀՀ վարչապետը ԵԽ քարտուղարին է հանձնում Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ Երևանի Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակը «Եվրոպայի հրապարակ» անվանակոչելու մասին որոշումը: