Հաղորդավար, դերասան, ռեժիսոր Արտավազդ Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ինձ թվում է, դրոշի պատմությունը շատերի համար դաս եղավ: Սրտիս շատ ծանր նստեց…
Եկեք ազգովի խնդրենք վարչապետին, թող այս անգամ ներողամիտ լինի տղայի հանդեպ: Հիմա աշխատանք գտնելը այնքան էլ հեշտ գործ չէ:
Չէ՞ որ մեր հեղափոխությունը սիրո, հանդուրժողականության, համերաշխության կարգախոսն է որդեգրել:
Այս անգամ ներիր՝ վարչապետ…