Search
Close this search box.

Պատգամավորը չգիտի, որ «Միր»-ը միջպետական ընկերություն է, ցավում եմ. Մերուժան Սարգսյան

Այսօր ԱԺ կրթության, գիտության, երիտասարդության, մշակույթի, սպորտի հանձնաժողովում ՀՌԱՀ-ի նախագահ Տիգրան Հակոբյանի հետ քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Նարինե Թուխիկյանը խոսել է Հայաստանում ռուսական ալիքների կամ դրանց որոշ հաղորդումների հեռարձակման դադարեցման մասին, որոնք քարոզում են հայերի նկատմամբ թշնամանք:

Տիկին Թուխիկյանը նշել է երոք հեռուստաընկերություն՝ Միր, ОРТ, Россия 1:

Հուսով եմ վաղը մեր տեսախցիկի առջև տիկին Թուխիկյանը կմատնանշի, թե ինչ նկատի ուներ կոնկրետ Միր հեռուստառադիոընկերության մասով, և ինչն է եղել շարժառիթը հրապարակային նման ելույթ ունենալու:

Հիմա միայն ասեմ, որ որպես Միր միջպետական հեռուստառադիոընկերությունում Հայաստանի ներկայացուցիչ, ցավում եմ, որ տիկին Թուխիկյանը չգիտի, կամ տեղյակ չէ, որ Միր-ը միջպետական ընկերություն է, և ՀՀ կառավարությունը բաժնետեր է այդ ընկերությունում: Իսկ կարևորի մասին կխոսենք վաղը:

«Միր» միջպետական հեռուստառադիոընկերությունում Հայաստանի ներկայացուցիչ Մերուժան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL