ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի բաց նամակին՝ ուղղված ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին:
«Ես ցանկություն չունեմ որևէ ձևով վերակենդանացնել Արմեն Աշոտյան քաղաքական գործչին: Եթե կլինի անհարգալից վերաբերմունք և նմանատիպ հայտարարություններ իմ, իմ կուսակցության ղեկավարի, երկրի ղեկավարի, գործընկերների նկատմամբ , որը իրեն թույլ է տվել պարոն Աշոտյանը և իր մնացած գործընկերները, իրենք իրենց պատասխանը ստանալու են, անկախ նրանից թե ինչ շանտաժներ և փոքր, ստոր բաներ են անում»,- ասաց Սիմոնյանը:
Մանրամասը՝ տեսանյութում: