Search
Close this search box.

Օրենքով գող Ասլան Բաթումսկիին արտաքսել են Ռուսաստանից

Օրենքով գող Ասլան Կոբուլաձեն, որ հանցավոր միջավայրում հատնի է որպես Ասլան Բաթումսկի, Դոմոդեդովո օդանավակայանից Թուրքիա է արտաքսվել իրավապահների հսկողության ներքո, տեղեկացնում է Prime Crime-ը։

Նշվում է, որ 53-ամյա Կոբուլաձեի համար Ռուսաստան մուտքը ցմահ արգելված է։

Վերջին անգամ նա Ռուսաստանում դատապարտված է եղել 6 տարի և 10 ամիս ազատազրկման թմրանյութերի պատճառով։ Ռուսաստանը վերջնականապես լքելուց առաջ հանցավոր աշխարհին պատկանելու համար Վրաստանի կողմից հետախուզման մեջ գտնվող Կոբուլաձեն ավելի քան 13 ամիս անցկացրել է ապօրինի ներգաղթյալների համար արտաքսման կենտրոնում։ Քանի որ այդ ժամանակամիջոցում վրացական կողմը նրա հանդեպ ունեցած իր հետաքրքրությունը փաստաթղթային կերպով չի արտահայտել, Բաթումսկին ուղարկվել է երրորդ երկիր։

Բացի դրանից, նշվում է, որ հենց Թուրքիայում է գտնվում Ասլանի գլխավոր հակառակորդը՝ 37-ամյա օրենքով գող Մինդիյա Գորադզեն, որին փաստացի պատկանում է գլխավոր բաթումյան գողի տիտղոսը։

Please enter a valid URL