Այս պահին մեծ թվով ոստիկաններ փակել են Ազգային ժողովի մուտքը: Մի քանի տասնյակ քաղաքացիներ այնտեղ բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ տրանսգենդերների եւ ԼԳԲՏ-ների: Բողոքի ակցիա անող քաղաքացիներին թույլ չեն տալիս մտնել ԱԺ այգի։
Քաղաքացիները վանկարկում են «Ոչ այլասերվածությանը»:
իշեցնենք, որ ապրիլի 5-ին «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ «Իրավունքի կողմ իրավապաշտպան» ՀԿ ներկայացուցիչ, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը, որը հայտարարեց, թե ուրախ է, որ հետհեղափոխական Հայաստանում հնարավորություն ունի ելույթ ունենալ ԱԺ ամբիոնից: