Search
Close this search box.

84-ամյա կնոջը 20-ից ավելի դանակի հարված է հասցվել. մանրամասներ դաժան սպանությունից

Ապրիլի 6-ին՝ ժամը 11:50-ի սահմաներում, Նոր Նորքի 8-րդ զանգվածի թիվ 24 շենքի բնակարաններից մեկում սպանված 84-ամյա թոշակառու կնոջ մարմնի վրա հայտնաբերվել է դանակի ավելի քան 20 հարված: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանից:

Նրա փոխանցմամբ` ուրբաթ օրը` ցերեկվա ժամերին, կնոջը տեսնող եղել է, հաջորդ օրը` արդեն շաբաթ առավոտյան, գտել են նրա անշնչացած դին. «Նախորդ օրը իրեն տեսնող եղել է, հետևաբար` մահը վրա է հասել դին հայտնաբերելուց ժամեր առաջ»:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ապրիլի 6-ին՝ ժամը 11.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ Նոր Նորքի 8-րդ զանգվածի թիվ 24 շենքի բնակարաններից մեկում միայնակ ապրող թոշակառու կինը հարազատների հեռախոսազանգերին չի արձագանքում, տան դուռն էլ փակ է: Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակում հայտնաբերել  84-ամյա կնոջ դին՝ բերանը կպչուն ժապավենով փակված: Դիակի զննությամբ էլ հայտնաբերվել են կտրած-ծակած վնասվածքներ»։

Դեպքի առթիվ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության հոդվածի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Please enter a valid URL