«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ տեղացած հորդ անձրեւների պատճառով պղտորվել են Լոռու մարզի Վանաձոր քաղաքին ջուր մատակարարող գետերի ջրերը:
«Վեոլիա Ջրին» վարձակալության հանձնված քաղաքի հնամաշ «Ջրի մաքրման կայանը» տեխնիկապես ի վիճակի չէ ապահովել ջրի պահանջվող որակը: Ստեղծված իրավիճակում, առաջնային համարելով սպառողների առողջության ապահովումը, «Վեոլիա ջուր» ընկերությունը ստիպված է եղել ս.թ. ապրիլի 8-ին ժամը 10։30-ից դադարեցնել Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբ., փակ. 3, 5շ., Կնունյանց, Աճառյան, Չապաև, Իսակով, Ծատուրյան, Ստեփանյան, Աղայան, Մաշտոց, Սունդուկյան, Էներգետիկների, Գուգարք փող. և քոթեջներ, Չուխաջյան, Երևանյան, Ամիրյան, Թամանցիների, Դեմիրճյան, Նաիրիի փողոցների տնակների, Խնձորուտ 1, 2, 4, 5 փողոցների, Բարեկամության, Գայի, Խուդյակով, Աբեղյան փողոցների ջրամատակարարումը:
Ջրամատակարարման վերականգման նախատեսվող ժամկետի մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։