Search
Close this search box.

Զոհրաբյանը ժամանակ է տվել Սիմոնյանին, հակառակ դեպքում կհանդիպեն դատարանում

«Այն, ինչ հայտարարել և այն փաստաթուղթը, որը թափահարել է Ալեն Սիմոնյանը լկտի և անամոթ սուտ է»: Այս մասին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով իշխող ուժի ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե «Իրավունքի կողմ» ՀԿ անդամ, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանին ինքն է հրավիրել խորհրդարան:
Զոհրաբյանն ասաց, թե նախապես լսումների թեման և օրակարգը հաստատվել է, և ներկա են եղել այն ՀԿ ներկայացուցիչները, ովքեր պետք է խոսեին օրակարգում առկա թեմաներից: Զոհրաբյանը նշեց, որ հատուկ հրավերներ ուղարկվել են միայն դեսպաններին, իսկ այդ հրավերների տակ եղել է երեք անձի ստորագրություն: «Ես հիմա պահանջում եմ, որ հրապարակվի Լիլիթ Մարտիրոսյանին ուղղված հրավերը: Պարոն Սիմոնյանն ունի մինչև օրվա ավարտ ժամանակ, հակառակ դեպքում մենք կհանդիպենք դատարանում», – ասաց Զոհրաբյանը:
Ըստ նրա երբ լսումների մասին հայտարարվել է, եւ ՀԿ-ները ցուցակագրվել են, իրենք ԴՆԹ չեն արել: «Մենք ոչ դնթ թեստ էինք անելու, ոչ էլ հերթով զանգելու հարցնելու էինք դու՞ք տրանսգենդեր եք, թե՞»,-նշեց ԲՀԿ- ական պատգամավորը:

Please enter a valid URL