Search
Close this search box.

Նախարարը բացատրել է, թե ինչու է անհրաժեշտ Քաղաքացու օրը

Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում քննարկեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով կառավարությունն առաջարկում է սահմանել քաղաքացու օր։
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նախագիծը ներկայացրեց պատգամավորներին, ասաց, որ քաղաքացու օրը նշվելու է ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը։ «Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես ՀՀ քաղաքացու օր նշել ապրիլի վերջին կիրակի օրը, քանի որ նախորդ շաբաթ օրը համընկնելու է ապրիլի 24-ի հետ», – նշեց նա։
Ըստ Զեյնալյանի` քաղաքացու օր նշելու նախաձեռնությունը պայմանավորված է նրանով, որ տասնամյակներ շարունակ երկրում ժողովուրդը չի կարողացել ձևավորել լեգիտիմ իշխանություններ, ժողովուրդը պայքարել է ընտրություններից հետո ու ընթացքում, որ կարողանա հասնել այն իրողությանը, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ 2018 թվականի ապրիլին, նրա խոսքով, Հայաստանի ժողովրդին դա հաջողվեց իրականացնել։ «Հարյուր հազարավոր քաղաքացիներ համախմբված կարողացան իրականացնել հեղափոխություն, նմանը չունեցող հեղափոխություն, թավշյա հեղափոխություն։ Գործադիր իշխանությունը գտնում է, որ այդ երևույթը պետք է ամրագրել որպես տոն», – նշեց Զեյնալյանը։ Նա նաև ասաց, որ կառավարությունն առաջարկում է այդ օրը չկապել կոնկրետ օրվա հետ։

Please enter a valid URL