Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նախարարության դիմաց հացադուլ անող նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանին։ Նա հրապարակել է այս տեղեկանքը.
ՏԵՂԵԿԱՆՔ
ՀՀ ՊՆ N զորամասի նախկին պայմանագրային զինծառայող Դավիթ Սերգեյի Հակոբյանի վերաբերյալ
Այս օրերին եղան տարբեր հրապարակումներ, որոնց մարդկային կողմի հետ բոլորս համաձայն ենք: Դավիթին օգնություն է պետք: Եթե որևէ մեկին թվում է, որ ինքը ավելի շատ է մտածում նախկին զինվորի մասին, իսկ ՊՆ-ում բոլոր անխիղճներ են, ապա չարաչար սխալվում է և եթե նման գրառումներ լինեն նյութի տակ, առանց վիրավորելու ուղղակի բլոկելու եմ:
Սակայն ոչ մի բան, առավել ևս մասնագիտական նուրբ հարցեր և մեծ ծախսեր ենթադրող երևույթները չեն կարող լինել հուզական: Կա հստակ օրենքներ, իսկ ովքեր չեն հասկանում, որ օրենքը ՀՀ ՊՆ-ն ձեռքում չի, բնական է արդարացնում են իրենց հատկացված գումարները և դերը: Խրհուրդ կտամ հիշել նախ մեր սահմանադրությունը, հետո կարդալ նյութի վերջում բերված օրենքի հղումը: ո
Նորից եմ կրկնում Դավիթին օգնելը բոլորիս ցանկությունն է, սակայն մեր հնարավորությունները սա են միայն:
Զինվորական ծառայության մասին
Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի Այգեգործական թաղամաս 10 փողոց 12 տան բնակիչ (նախկինում Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա համայնքի), 14.10.1988թ. ծնված Դավիթ Սերգեյի Հակոբյանը Երևան քաղաքի Շահումյանի զինվորական կոմիսարիատից 15.11.2006թ-ից զորակոչվել է պարտադիր ժամկետայինզինվորական ծառայության N զորամաս և ծառայել է մինչև 27.11.2008թ.-ը:
ՀՀ ԶՈՒ ԳՇՊ 02.04.2012թ.-ի ԿԶՎ ա/վ 939 հրամանի համաձայն՝«Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասին 3-րդ կետով (առողջական վիճակի պատճառով) զորացրվել է պահեստազոր:
2012թ. մայիսի 8-ից հանդիսանում է 1-ին խմբի զինհաշմանդամ: Ամսական կենսաթոշակը և պարգևավճարը ընդհանուր կազմում է՝ 57.920 դրամ:
Բժշկական միջամտությունների մասին
ՀՀ ՊՆ 95532 զորամասի նախկին պայմանագրային զինծառայող Դավիթ Սերգեյի Հակոբյանը 31.01.2012թ. ժամը 19:30-ի սահմաններում շտապ օգնության մեքենայով, որովայնի շրջանի սուր ցավերի գանգատներով տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, այնուհետև 01.02.2012թ. ժամը 21:00-ին (մոտ 25 ժամ հետո) տասերկումատնյա աղու խոցի թափածակման և տեղային շճաֆիբրինային պերիտոնիտի կապակցությամբ վիրահատվել էր։
Վիրահատությունից հետո՝ 04.02.2012թ., Դ.Հակոբյանի մոտ հետվիրահատական շրջանը բարդացել էր վաղ աղիքային անանցանելիությամբ, ինչի կապակցությամբ Դ.Հակոբյանը 05.02.2012թ. ժամը 03:00-ի սահմաններում կրկին վիրահատվել էր։
Այնուհետև 05.02.2012թ. ժամը 13:40-ին Դ.Հակոբյանի մոտ զարգացել էր գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, իշեմիկ ինսուլտ ձախակողմյան հեմիպարեզով։
Բուժման ավարտից հետո Դ.Հակոբյանը ներկայացվել է փորձաքննության և ՀՀ պաշտպանության նախարարի 2010 թվականի փետրվարի 26-ի N 175-Ն հրամանի հավելված 1-ի «11բ» և «34բ» կետերի համաձայն ճանաչվել ոչ պիտանի զինվորական ծառայությանը:
Դավիթ Սերգեյի Հակոբյանի բուժման կազմակերպման ընթացքում արձանա¬գրված թերությունների և բացթողումների կապակցությամբ ՀՀ ԶՈւ ռազմաբժշկա¬կան վարչության պետի 2012 թ. փետրվարի 8-ի N 17/ԿԲ հրամանով անցկացվել է ծառայողական քննություն, որի արդյունքների հիման վրա Գ.Թունյանին հայտարարվել է խիստ նկատողություն (Գ.Թունյանը 2014թ. հուլիսի 29-ին, իր զեկուցագրի համա¬ձայն, իսկ Ս.Լաբոյանը՝ 2016թ. մայիսի 4-ին, ուսման հետ կապված ծախսերը փոխհատուցելու պայմանով զորացրված են ՀՀ զինված ուժերից):
Դ.Հակոբյանը պարբերաբար ստացիոնար բուժօգնություն է ստացել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, իսկ վերականգնման նպատակով ուղեգրվել է նաև միջազգային կարմիր խաչի ընկերության «Քրոս» վերա¬կանգնողական կենտրոն:
17.08.2015թ.-ին Դ.Հակոբյանը ձերբակալվել է, իսկ 19.08.2015թ.-ին ներգրավվել է որպես մեղադրյալ ահաբեկչության մասին կեղծ ահազանգ կատարելու համար: 2015թ.-ի դեկտեմբերի 17-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասու¬թյան դատա¬րա¬նի որոշմամբ Դ.Հակոբյանը դատապարտվել է 1 տարի 6 ամսվա ազատազրկման:
2016թ. դեկտեմբեր ամսին ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանի միջնորդությամբ Դ.Հակոբյանը վաղաժամ ազատ է արձակվել պատիժը կրելուց:
Վաղաժամկետ ազատ արձակումից հետո, 27.12.2016թ., առաջին խմբի զինհաշմանդամ Դ. Հակոբյանը ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում անցել է համալիր բժշկական հետազոտություններ, այդ թվում՝ գլխուղեղի ԿՏ և թոքերի ռենտգենաբանական, արյան ընդհանուր, արյան բիոքի¬միական և իմունոֆերմենտային հետազոտություններ, էխոսրտագրություն, էլեկտրասրտագրություն:
Գլխուղեղի ԿՏ հետազոտությամբ հայտնաբերվել է 3,25×7,97 սմ չափերի իշեմիկ օջախ և ախտորոշվել է «վիճակ տարած իշեմիկ ինսուլտից հետո»:
Հետազոտությունների արդյունքում Դ. Հակոբյանը հրատապ բուժման կա¬րի¬ք չի ունեցել և ցուցվել է վերականգնողական բուժում:
Դավիթ Հակոբյանը 2017թ. հունվար ամսին ընդունվել է ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ի նյարդաբանական բաժանմունք, որտեղ համալիր բուժումն ավարտելուց հետո, զին¬հաշմանդամներին աջակցող Հայկուհի Մինասյանի նախաձեռնությամբ մինչև 2017 մարտ ամսվա վերջ ստացել է վերականգնողական բուժօգնություն:
Հ.Մինասյանը տեղեկացրել է նաև, որ իր ունեցած հնարավորության սահմաններում աջակցել է զինհաշմանդամ Դ.Հակոբյանին, նրան ներգրավել է որոշ ժամանակավոր վճարովի ծրագրերում, վերանորոգվել է նաև նրա տան սանհանգույցը:
2018 թվականի ընթացքում Դ. Հակոբյանը երկարատև բուժվել է «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» և ըստ Հայկուհի Միանսյանի ս.թ. հունիսի 20-ը դուրս է գրվել:
Դիմումում բարձրացրած հարցերի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպա¬տակով 2017թ. մայիսի 22-ի հեռախոսազրույց է կայացել Դ.Հակոբյանի հետ, ով կրկին անգամ մեղադրում էր հոսպիտալի բժիշկների իր վիճակի համար: Ըստ նրա՝ ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման հիմնական նպատակն իրեն աշխատանքով ապահովելը և սոցիալապես աջակցելն է, քանի որ ստացած զինվորական հաշմանդամության կենսաթոշակով չի կարողանում ապոհովել կենցաղը և գնել պահանջով դեղամիջոցներ:
ՊՆ-ի մոտ ընդունելությունների մասին
– 02.10.12թ.-ին պաշտպանության նախարարի մոտ ընդունելության է եղել մայրը (N16) որդու բուժման հարցով. իրականացվել են բուժհետազտություններ և համապատասխան բուժում ՊՆ ԿԿԶՀ-ում և այլ բուժհիմնարկներում: ՊՆ հանձնարարությամբ անցկացվել է ծառայողական քննություն Բենիկ Նիկոլայի Հարությունյանի կողմից, և տրվել է եզրակացություն, որ հիվանդությունը կապված է զինծառայության հետ և հաստատել ծառայողական քննության արդյունքները:
– 05.07.2013թ.-ին պաշտպանության նախարարի մոտ ընդունելության է եղել (16) բուժման հարցով. ՊՆ-ի կողմից հանձնարարվել ՌԲՎ-ին շարունակել վերականգնողական բուժումները «Կարմիր Խաչ» ԲԿ-ում, իսկ ՖԲ և ՊՎ-ին` հատկացնել 350.000դր. և ԶՍՊՎ-ին 100.000դր.:
Հետագայում նույնպես մի քանի անգամ դիմել է և ՌԲՎ միջոցով իրակա¬նաց¬վել են վերականգնողական բուժումներ «Կարմիր Խաչ» ԲԿ-ում:
31.10.2014թ.-ին հատկացվել է 100.000 դրամ ֆինօգնություն:
25.12.2014թ.-ին հատկացվել է 500.000 դրամ ֆինօգնություն:
16.06.2015թ.-ին հատկացվել է 200.000 դրամ ֆինօգնություն:
08.09.2016թ.-ին հատկացվել է 200.000 դրամ ֆինօգնություն:
29.12.2016թ. հատկացվել է 200.000 դրամ ֆինօգնություն:
2017թ.-ի հունվար հատկացվել է 100.000 դրամ ֆինօգնություն:
25.12.2017թ. հատկացվել է 150.000 դրամ ֆինօգնություն:
2018թ. փետրվար ամսին ՊՆ-ի միջնորդու¬թյամբ «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից հատկացվել է 400.000 դրամ:
Եղել է նաև այլ, ոչ ֆինանսական օգնություն:
Այլ տվյալներ՝
Դ.Հակոբյանի դիմումի կապակցությամբ առաջարկվել է դուրս գրված ավտոմեքենա հատկացնել, ինչից վերջինս հետագայում հրաժարվել է` պահանջելով դրա փոխարեն տրամադրել գումարը:
Դ. Հակոբյանի՝ աշխատանքով ապահովելու խնդրանքին ընդառաջ առաջարկվել է զինվորական ծառայության անցնել 60925 զորամասում, որտեղ մայրն է ծառա¬յում, սակայն վերջնիս տարբեր պատճառաբանություններով մերժել է առաջարկը:
Դիմումատուն դիմել է նաև ՌԴ գնալու նպատակով գումարի հարցով, ինչին ի պատասխան՝ խոստացվել է գնալու դեպքում ևս տրամադրել ֆինօգնություն:
Հաշվի առնելով այն, որ տվյալ ժամանակահատվածում որևէ ծրագիր արտասահմանում բուժում տրամա¬դրելու համար չի գործում՝ որպես աջակցություն որոշված է եղել նման դեպքերում ՊՆ-ի կողմից տրամադրել 500.000-ից մինչև 1 միլիոն դրամ ֆինօգնություն: Որևէ անգամ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից խոստում չի տրվել Գերմանիայում բուժումը կազմակերպելու վերաբերյալ:
Արտերկրում բուժման մասին`
Ինչ վերաբերում է Դ. Հակոբյանի արտերկրում բուժմանը, ապա հայտնում եմ, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պետական բյուջեի միջոցներից օտարերկրյա պետությունում բուժման (հետազոտության) իրավունքից օգտվում են ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցիլիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հա¬տուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողները:
Սակայն Դ. Հակոբյանի մոտ առկա հիվանդությունը չի զարգացել մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս, ուստի նա չի կարող օգտվել արտերկրում բուժման իրավունքից: