Ով է լինելու այն երջանիկ Ցմահ դատապարտյալը, ում ներում կշնորհվի.
Անկախությունից ի վեր առ այսօր նման «Նախադեպային շատ կարևոր որոշում չի կայացվել»: Պատմությունն իր փաստերով ու իրադարձություններով է դառնում պատմություն, երբ սրբագրվում է տվյալ ժամանակաշրջանում և նշվում են տվյալ Նախագահի կամ Վարչապետի անունները. Եվ ինչո՞ւ ողջ աշխարհը կիմանա, որ գործող իշխանությունը հանձինս առաջնորդները մարդասեր են գնահահատում են մարդու արժեքը:
Կասկած չունեմ, որ այս իշխանությունը օրերից մի օր քաղաքական կամք կդրսևորի, իր մեջ ուժ կգտնի և կգնա այդ խրոխտ ու գովելի քայլին։ Քայլ, որի մասին աշխարհը կխոսի ու որպես օրինակ նախադեպային քրեական գործեր քննելիս կվկայակոչի փոքր երկրի, մեծ գործերը։ Քայլ, որի շնորհիվ պատմության մեջ ոսկե տառերով կգրվի այդ որոշումը կայացրած խիզախ մարդու անունը։
Արեք Ձեր քայլը հարգարժան Վարչապետ և Նախագահ, գրչի մեկ հարվածով փոխեք մարդկանց ճակատագրերը, երկրորդ կյանք պարգևեք մեզ ու հավատացած եղեք, որ հենց մեզ նման դժոխքի ճանապարհներով անցած մարդիկ ավելի շատ են գնահատում կյանքը, հայրենիքը և ծառայում որպես օրինապաշտ քաղաքացիներ։ Որպես մարդասեր ղեկավար՝ կատարեք այդ Աստվածահաճո քայլը, թույլ տվեք մենք էլ մեր չափով օգտակար լինենք մեր Նոր Հայաստանի կայացման ու շենացման գործին, այլ ոչ թե մեզ զգանք անպետք ու մոռացված իր։ Վստահ եմ, մի օր անելու եք ադ քայլը ու որքան շուտ գնաք այդ քայլին, այնքան շատ մարդկանց կյանքեր կփրկեք ու ճակատագրեր կփոխեք։
Հարգանքներով՝ Ստեփան Գրիգորյան