ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Միթե կարելի է այսչափ գլորվել, սատանան տանի: Ինչո՞ւ… ինչու են ոմանք այսքան կարճամիտ դարձել:
Միթե կերտում ենք ամաչելու երկիր: Երկիր, որտեղ պարկեշտ և ավանդապաշտ մարդուն մոմի լույսով է պետք փնտրել: Իսկ եթե գտնենք էլ, ապա հաստատ մի խուլ տեղում, ամեն ինչից հիասթափված և մի անկյուն քաշված: Ու այսպես, գլուխներս կախած թույլ ենք տալիս, որ այլասերվածները մտնեն մեր կենցաղ ու դառնան մեր ապագա՞ն… Հակառակ մեր կամքի՞: Մեր կամքը 180 աստիճանով շուռ տալով: Ինչո՞ւ ենք թույլ տալիս, ինչո՞ւ ենք լռում…
Միթե արժանի ենք դրան…
Աստծու սիրուն, հեռացեք այս երկրից, ձեր այլասերվածությունը փնտրեք եվրոպաներում և եթե դուք ուզում եք ապրել այլասերվածությամբ, ապա այս ավադապաշտ և քրիսոնյա երկիրը մի խառնեք ձեր կեղտոտ խաղերին: Մի’ քարոզեք այլասերվածություն և մի՛ ծաղրեք ժողովրդին: Այլասերվածության խաղը ազատության կանոններով մի խաղացեք…