Search
Close this search box.

«Փաստ». Ինչ ունեցվածք ունի ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարագրի համաձայն՝ Հարությունյանը անշարժ և շարժական գույք չունի

Նախարարը ներկայացրել է տվյալներ միայն դրամական միջոցների և եկամտի վերաբերյալ: 2018թ. հարկային տարվա սկզբում նրա դրամական միջոցը կազմել է 230 000 ՀՀ դրամ: Հարկային տարվա վերջում դրամական միջոցը կազմել է 1 431 633 ՀՀ դրամ:

Ա. Հարությունյանի եկամուտների հանրագումարը 2018թ. հարկային տարում կազմել է 7 716 582 ՀՀ դրամ: Նշված եկամտից 1 204 771 ՀՀ դրամը և 4 843 615 ՀՀ դրամը գոյացել են երկու աշխատավարձերից: Ստացված փոխառություններից (վարկեր) ստացած եկամուտներն էլ կազմել են 600 000 ՀՀ դրամ և 1 068 196 ՀՀ դրամ:

Ի տարբերություն 2018թ. տարեկան հայտարարագրի, ԿԳ նախարարի՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում առկա էր նաև բնակարան: Պաշտոնը ստանձնելու հայտարարագրում դրամական միջոցը կազմել էր 480 000 ՀՀ դրամ, եկամուտների հանրագումարը՝ 1 841 688 ՀՀ դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL