Hraparak.am-ի տեղեկացմամբ՝ այսօր իրավապահներն այցելել են «Սպայկա» ընկերություն եւ ինչ որ գործողություն են իրականացրել։ Կարելի է՝ ենթադրել, որ հարկերը թաքցնելու կասկածներ կան, քանի որ կայքին ասել են, որ այցելողները ՊԵԿ հետաքննության բաժնից են։ Ապա տեղեկություն է ստացվել, որ ժամը 22։00-ի սահմաններում «Սպայկայի» տնօրեն եւ սեփականատեր Դավիթ Ղազարյանը ձերբակալվել է։
Գործողությունն իրականացրել է ՊԵԿ-ը։
Հիշեցնենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ «Սպայկա» ընկերության պանրի գործարանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ, որին մասնակցում էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։