Սույն թվականի մարտի 19-ին Շիրակի պետհամալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստին ոչ միայն որոշվեց ռեկտորի ընտրության օրը, այլև որոշում ընդունվեց ՇՊՀ-ում աուդիտ անցկացնելու վերաբերյալ… Այս հարցի քննարկման ժամանակ շատ հետաքրքիր փաստեր բացահայտվեցին, որոնց մասին բուհի աշխատակիցներից շատերը գիտեին ասեկոսեների մակարդակով… Այն, որ ՇՊՀ-ի նախկին տխրահռչակ և վատահամբավ ռեկտոր Սահակ Մինասյանը բուհը «թալանելու» բազմապրոֆիլ մեթոդներ էր իրականացնում` ոչ մեկի համար նորություն չէր… Պարզվում է, ՇՊՀ-ի գումարների փոշիացումը նաև իրականացվել է աուդիտների միջոցով՝ աստղաբաշխական գումարներ վճարելով ՇՊՀ-ում աուդիտ անցկացնող կազմակերպությանը…
2016-17 թթ-ին, ՇՊՀ-ում անցկացնելով աուդիտներ, Սահակ Մինսայանը, որն օգտվում էր նախորդ իշխանությունների հովանավորությունից (այս իշխանությունները ևս բավական սիրալիր են վերաբերվում Սահակ Մինասյանին և կոծկում են վերջինիս հանցագործությունները), բացարձակ չէր թաքցնում, որ այդ աուդիտները կեղծ են, քանի որ դրանք անցկացնում էր մի կազմակերպություն, որի հետ երկար տարիներ համագործակցում էր Մինասյանի մտերիմ հաշվապահներից՝ Ռաֆֆի Քալաջյան անունով մեկը, ոը «հաջող» աուդիտ անցկացնելուց հետո Մինասյանի շնորհիվ հայտնվեց բուհի գլխավոր հաշվապահի պաշտոնում՝ 350 հազար դրամ ամսական աշխատավարձով… Քալաջյանի «հարազատ» «Պրոգրես-աուդիտ» ՓԲԸ-ն իր ծառայությունների դիմաց ՇՊՀ-ից ստացել է 6 միլիոն դրամ…
Իսկ հիմա ամենահետաքրքիրը. պարզվում է, որ հիմա բուհում աուդիտ անցկացնող «Ասատրյանս» ՍՊԸ-ն իր ծառայությունների դիմաց ստանալու է ընդամենը 885 հազար դրամ… Երբ 2017 թ-ի աշնանը ՇՊՀ-ում աուդիտ անցկացնելու մասին հայտարարությունը զետեղվեց ՇՊՀ կայքում, ես կասկածի տակ դրեցի դրա արդարությունը… Սակայն, երբ աուդիտ անցկացնելու մասին հայտարարությունը մի քանի անգամ հանվեց և կրկին տեղադրվեց կայքում, իսկ հաղթողի մասին տեղեկություններն էլ գաղտնի պահվեցին ՇՊՀ աշխատակիցներից, որից հետո պարզ դարձավ, որ հաղթողը Մինասյանի ընկեր հաշվապահ Քալաջյանի նախկին աշխատատեղ հանդիսացող ՓԲԸ-ն է, արդեն պարզ էր, թե այդ աուդիտն ինչ «արդար և թափանցիկ» էր անցկացվելու…
Հետաքրքիր է, եթե կարելի է հիմա բավական մեղմ գներով անցկացնել աուդիտը, ինչն էր պատճառը, որ նախորդ աուդիտները ՇՊՀ-ն թալանելու օպերացիայի էին վերածվել… Երևի բոլորին պարզ է… Ի դեպ, ՇՊՀ գլխավոր հաշվապահը, ամսական ստանալով 350 հազար դրամ, աշխատանքի ժամերին թրև է գալիս Գյումրիի տարբեր օբյեկտներում, որոնց տրամադրում է հաշվապահական ծառայություններ, ինչպես նաև չի վարանում այցելել ՇՊՀ-ի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանին՝ ՀՀԿ մարզային գրասենյակում, որի ապացույցները հրապարակել եմ իմ facebook-յան էջում…
Հ.Գ. Քանի դեռ ՇՊՀ-ի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի հանցակիցները ՇՊՀ-ում մնում են բարձր պաշտոնների, որևէ բան բուհում չի փոխվելու… Այդ արարածներն ամենաառաջինը մտածում են իրենց «մորթին» փրկելու մասին, քանի որ Մինասյանի հետ բազմաթիվ հանցագործությունների, անօրինականությունների, կեղծիքների համահեղինակ են…
Գագիկ Համբարյան