Երգչուհին հոգեբուժական օգնության կարիք ունի հոր հիվանդության հետ կապված լուրջ խնդիրների պատճառով։
Ամերիկյան փոփ–աստղ Բրիթնի Սփիրսին հոգենևրոլոգիական կլինիկա են տեղափոխել։ Այս մասին հայտնում է TMZ–ն` հղում անելով իր աղբյուրներին։
Երգչուհին հոգեբուժական օգնության կարիք ունի հոր հիվանդության հետ կապված լուրջ ապրումների պատճառով։
Սփիրսի հայրը աղիքի հետ կապված խնդիրներ ունի։ Նա երկու վիրահատություն է տարել, բարդություններ են սկսվել։ Պարբերականի աղբյուրները պնդում են, որ «նրա վիճակը չի լավանում»։
Հունվարին Բրիթնին չեղարկել է Domination ծրագրի համերգային շրջագայությունը` ասելով, որ «հայրը քիչ էր մնում մահանար, և որ ընտանիքը միշտ առաջին տեղում է իր համար»։