Դատական բժշկական փորձաքննիչները պարզել են, որ երեխայի մահվան պատճառ են դարձել որովայնի շրջանում բութ վնասվածքները, գրում է pastinfo-ն
Ադրբեջանի քաղաքացուն դատելու են Կրասնոդարում՝ համատեղ ապրող կնոջ հինգ տարեկան դստերը բռնաբարելու և սպանելու համար. գործը փոխանցվել է դատարան: Այս մասին հաղորդել են ՌԴ-ի քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունից:
Քննության վարկածով 2018 թ-ի մարտի լույս 13-ի գիշերը տղամարդը բռնաբարել է երեխային, մինչ նրա մայրը գտնվում էր բուժկենտրոնում: Ապա մեղադրվողը նվազագույնը երեք հարված է հասցրել երեխային՝ կրծքավանդակի և որովայնի հատվածում, և գնացել է քնելու:
«Առավոտյան տղամարդը հայտնաբերել է, որ երեխայի մոտ կյանքի նշաններ չկան, տեղավորել է փոքրիկի մարմինը պայուսակի մեջ, տարել է գետի ափ և ծածկել քարերով»,— տեղեկացնում են բաժնում:
Հարևաններին տղամարդը հայտարարել է, որ երեխան կորել է, ցուցադրել է փոքրիկին փնտրելու տեսարան, ապա անհայտացել է: Հարևանները դիմել են իրավապահ մարմիններին, ինչից հետո տղամարդը ձերբակալվել է Ադլերի շրջանի հոսթելներից մեկում: