Search
Close this search box.

Վարչապետի որոշումները պետք է կատարվեն. Արթուր Վանեցյան

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի խոսքերով՝ իր մոր՝ Մարգարիտա Ազարյանի, աշխատանքից ազատվելու պատճառը նշված է ՀՀ վարչապետի որոշման մեջ. «պարզ գրված է՝ իր դիմումի համաձայն»։ Հիշեցնենք, որ Մ.Ազարյանը զբաղեցրել է վարչապետի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնը, իսկ ազատվելու մասին հայտնի է դարձավ ապրիլի  2-ին։ Նույն օրը վարչապետն ստորագրել էր նաեւ այլ ազատումների մասին որոշումներ։

Դիտարկմանը, որ վարչապետի խոսնակն այլ մեկնաբանություն էր տվել, Վանեցյանը պատասխանեց: «Վարչապետի խոսնակի մեկնաբանությունը մեկնաբանելու ցանկություն չունեմ, ինչ ասվել է, ասվել է։ Մի անձնավորեք այս գործընթացը։ Իմ մայրն աշխատել է պետական համակարգում երկար տարիներ, երբ ես դպրոցական եմ եղել, շարունակել է աշխատել, երբ ես ԱԱԾ տնօրեն եմ աշխատել, իմ և մորս աշխատանքն իրար մի կապեք, այդ թեման փակեք»,- ասաց նա՝ավելացնելով. «Վարչապետի որոշումներն առհասարակ չեն քննարկվում, այլ պետք է կատարվեն»։

Please enter a valid URL