Search
Close this search box.

Ի հիշատակ Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների քաղաքացիները մոմավառութամբ ու երթով շարժվեցին Եռաբլուր

«Խարույկ» արշավական ակումբի նախաձեռնությամբ բազմաթիվ երիտասարդներ, մտավորականներ, Քառօրյայի մասնակից տղաներ Երևանի Ազատության հրապարակում մոմավառություն կազմակերպեցին ու երթով շարժվեցին Եռաբլուր՝ ի հիշատակ  Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների հիշատակի:

Երթի մասնակիցները նախ Ազատության հրապարակում մոմավառություն կատարեցին, շուրջպար բռնեցին, այնուհետև Քառօրյայի զոհերի նկարները ձեռքներին երթով շարժվեցին դեպի Եռաբլուր:

«Միջոցառումը փորձում ենք ավանդական դարձնել Հայաստանում: Այս տարի որոշեցինք քայլել Ազատության հրապարակից: Հիմնական նպատակն այն է, որ հայերն իմանան Եռաբլուրի ճանապարհը, ճանաչեն իրենց հերոսներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց երթը նախաձեռնած «Խարույկ» արշավական ակումբի տնօրեն Գեղամ Օհանյանը:

Նրա խոսքով՝ երթին միացել են բազմաթիվ մտավորականներ, երիտասարդներ, Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ:

Please enter a valid URL