Search
Close this search box.

Ստամբուլը «ոչ» ասաց Էրդողանին. Թուրքիայի ԿԸՀ-ն ամփոփեց ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Գագիկ Համբարյան

Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻմ ընտրություններին արդեն անդրադարձել եմ և չեմ ցանկանում կրկնել… Սակայն ամենաինտրիգային իրավիճակը ստեղծվել էր Թուրքիայի և աշխարհի խոշորագույն մեգապոլիսներից մեկում՝  Ստամբուլում, որտեղ մինչև այսօր առավոտյան Էրդողանի կողմնակիցները հույս ունեին, որ հաղթանակ են տոնել… Սակայն քիչ առաջ Թուրքիայի ԿԸՀ-ն ամփոփեց երեկ տեղի ունեցած ընտրությունների արդյունքները և վերջնականապես պարզ դարձավ, որ Էրդողանի հույսերը հօդս ցնդեցին… Թուրքիայի տնտեսական և մշակութային մայրաքաղաքում հաղթանակ են տարել Էրդողանին ատելի քեմալականները՝ «Ժողովրդահանրապետական կուսակցությունը», որի ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուն էլ, ամենայն հավանականությամբ, կդառնա Թուրքիայի ամենահարուստ նահանգի ղեկավարը… Քեմալականներին ձայն է տվել ընտրողների 48,79 տոկոսը, իսկ Էրդողանի հարազատ «Արդարություն և զարգացում կուսակցությանը»՝ 48,51 տոկոսը… Այսպիսով, Էրդողանի երազանքները` Բինալի Յըլդըրըմին կարգել Ստամբուլի քաղաքապետ, այդպես էլ երազանք կմնան… Էրդողանի համար ցավալի պարտություն էր նաև Անկարայի «կորուստը», որտեղ 1994 թ-ից ի վեր իշխանությունը գտնվում էր նրա կողմնակիցների ձեռքում… Այժմ, Անկարան անցավ քեմալական Մանսուր Յավաշի վերահսկողության տակ… ՏԻՄ ընտրությունների արդյունքների համաձայն` Ռեջեփ Էրդողանը և նրան սատարող ազգայնական ֆաշիստները՝ “Ազգայնական շարժում կուսակցությունից”, հաղթել են հիմնականում «գյուղական» 50 նահանգներում… Էրդողանի և նրան սատարող ահաբեկիչների պարտությունը խոշորագույն և հարուստ քաղաքներում, ինչպիսիք են Ստամբուլը, Իզմիրը, Անկարան, Ադանան, Անթալիան, բավականին մեծ խնդիրներ և հետևանքներ կստեղծեն մոտ ապագայում բռնապետ Էրդողանի համար… Չի բացառվում, որ խոշորագույն քաղաքներում կրած այս պարտությունները հետագայում կազդեն նաև հաջորդ նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա… Հավելեմ, որ Էրդողանը և նրան սպասարկող «Ազգայնական շարժում կուսակցությունը» պարտություն կրեցին նաև Հայաստանին սահմանակից Կարսում և Իգդիրում, որտեղ հաղթանակ է տարել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը»…

Գագիկ Համբարյան

Please enter a valid URL