Մարտի 31-ի երեկոյան ժամը 11:15-ի դրությամբ կանչ է գրանցվել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի բնակության տան հասցեով: Արագ դեպքի վայր ժամանած բժիշկները սրտի անբավարարություն, սրտի աշխատանքի սուր կամ քրոնիկ խանգարում են գրանցել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մոտ: Ինչից հետո շտապօգնության բժիշկների արագ արձագանքման արդյունքում Սերժ Սարգսյանին տեղափոխել են Նաիրի բժշկական կենտրոն:
Նախին նախագահ Սերժ Սագսյանն արդեն գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Հիվանդանոցում է նաև Ռիտա Սարգսյանը:
Ինչպես հայտնում են Սերժ Սարգսյանի հարազատները՝ նախկին նախագահի ինքնազգացողությունը վատացել է երեկոյան ժամերին, սակայն նաա համառորեն հրաժարվել է դիմել բժշկի:
Բժիշկները բավարար են գնահատում Սերժ Սարգսյանի առողջական վիճակը, բայց հայտնում են, որ նա պետք է շարունակի մնալ հսկողության տակ:
Սակայն պետք չէ մոռանալ, որ այսօր արդեն «ԱՊՐԻԼԻ 1»-ն է, և սա ընդամենը կատակ էր, գրել է Medianews-ը:
Սերժ Սարգսյանի գրասենյակը արձագանքել է հրապարակմանը.
«Առողջության թեմայով անհաջող, էժանագին ու ցածրորակ հումո՞ր, թե՞ մտածված սրիկայութուն: Այս ձեռագիրը բավականին ծանոթ է և անցած տարիներին բազմիցս ու անհաջող փորձարկվել է տարբեր գործիչների նկատմամբ: Մարդկային տականքը չի փոխվում…»
Մերի Հարությունյան
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար