Search
Close this search box.

ՏԻՄ ընտրությունների արդյունքները Թուրքիայում.ադրբեջանցիները պարտվեցին Կարսում և Իգդիրում. Գագիկ Համբարյան

Մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ…
Թուրքիայի ԿԸՀ-ն այս պահի դրությամբ ավարտել է քվեաթերթիկների 99,01 տոկոսի հաշվարկը , որի համաձայն ՏԻՄ ընտրություններում հաղթում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից առաջնորդվող “Ժողովրդի Միություն” դաշինքը(“Արդարություն և զարգացում կուսակցություն” + “Ազգայնական շարժում կուսակցություն”),որը ստացել է ընտրողների ձայների 51.67 տոկոսը…Երկրորդ հորիզոնականն է զրաղեցրել “Ազգ Միությունը”(“Ժողովրդահանրապետական կուսակցություն”+ “Իյի” կուսակցություն )՝37.53 տոկոս ձայնով…Երրորդ հորիզոնականում է հայտնվել քրդամետ “Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը” ՝4,22 տոկոս ձայնով,որը պետք է նշեմ,որ բավական վատ արդյունք է,եթե հաշվի առնենք,որ 2018 թ-ի հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններում այն ստացել էր ընտրողների ձայների 11.62 տոկոսը…
Առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցնող դաշինքները գրեթե նույնքան ձայն են հավաքել,որքան վերջին նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ…
Ինչպես և սպասվում էր,Էրդողանին և ազգայնականներին հաջողվել է հաղթանակ տանել խոշոր քաղաքներից Ստամբուլում,Տրաբզոնում և հիմնականում տնտեսապես թույլ զարգացած “գյուղական” նահանգներում… Ստամբուլում Էրդողանի հաղթանակը բավական “թույլ” է՝48,70 տոկոս,այն դեպքում,երբ քեմալականները ստացել են ընտրությանը մասնակցածների ձայների 48,65 տոկոսը… 2018 թ-ին նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ քեմալականների և “Իյի” կուսակցության հետ դաշինք կազմած “Սաադեթ” կուսակցությունը ստացել է 1,22 տոկոս…Էրդողանի “Արդարություն և զարգացում կուսակցությունը հաղթանակն է տարել 40 նահանգում,որորնց մեծ մասում չի հավաքել 50 տոկոս ձայն…Նույն վիճակն է նաև Էրդողանին սատարող “Ազգայնական շարժում” կուսակցության ֆաշիստների կողմից հաղթանակն տարած 11 նահանգներում…Քեմալականների “Ժողովրդահանրապետական կուսակցություն” կուսակցությունը հաղթանակ է տարել 21 նահանգներում,որոնցից շատերը համարվում են զբոսաշրջային կենտրոններ և տնտեսապես բավական զարգացած են. Անկարան, Իզմիրը, Մուղլան, Այդընը, Ադանան,Անթալյան,Մերսինը և այլն…Քրդամետ “Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը” հաղթանակ է տարել երկրի 8 նահանգներում…
Ուշագրավ է անդրադառնալ Հայաստանին սահմանակից և Արևմտյան Հայաստանի ընտրողների նախասիրություններին…
Հայաստանին սահմանակից 2 նահանգներում էլ՝Կարսում և Իգդիրում Էրդողանին սատարող ուժերը պարտվել են…Երկու նահանգներում էլ առաջին հորիզոնականը զբաղեցնում են քրդամետները…Կարսում նրանց ձայն է տվել ընտրողների 29,54 տոկոսը,իսկ Իգդիրում՝50,09 տոկոսը…Հավելեմ,որ և՛ Կարսում,և՛ Իգդիրում բավական ուժեղ դիրքեր ունեն ադրբեջանցի-թուրքերը,ովքեր ընտրությունների ժամանկ կատարում են Բաքվից հնչող հրահանգները և գրեթե մշտապես պաշտպանում են ազգայնականներին…
“Ազգայնական շարժում կուսակցության”, Էրդողանի և պաշտոնական Բաքվի համար հատկապես ծանր է համակերպվել Կարսում գրանցված արդյունքների հետ,քանի որ 2014 թ-ի ընտրությունների ժամանակ նրանք այդտեղ հաղթանակ էին տարել,իսկ Կարսում քաղաքապետ էր դարձել մոլի հակահայ տեղացի ազերիներից մեկը…
Արդահանում,Արտվինում ,Դերսիմ-Թունջելիում հաղթել են Էրդողանին ընդդիմադիր քեմալականները…
Վանում,Սիիրտում,Հակյարիում,Բաթմանում,Մարդինում և Դիարբեքիրում հաղթել են “Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության” ներկայացուցիչները…Բայբուրդում և Էրզինջանում հաղթել է “Ազգայնական շարժում կուսակցությունը”…Արևմտյան Հայաստանի մաս կազմող մյուս նահանգներում հաղթել է Ռեջեփ Էրդողանի “Արդարություն և զարգացում կուսակցությունը”…
Չնայած այն հանգամանքին,որ Թուրքիայի առաջնորդ Էրդողանն այս ՏԻՄ ընտրությունների արդյունքները դրական է գանահտել իրեն սատարող ուժերի համար,բոլորն էլ հասկանում են,որ այն շատ թույլ է…Էրդողանը, բացի Ստամբուլից հիմնականում հաղթել է “գյուղական և հետամնաց նահանգներում”,հիմնականում պարտվել ռազմավարական նշանակություն ունեցող այն նահանգներում,որոնք սահմանակից են Հունաստանին,Իրաքին,Սիրիային,Հայաստանին,Ադրբեջանին և Վրաստանին…

Գագիկ Համբարյան

Please enter a valid URL