Search
Close this search box.

Նրանք զոհված ընկերոջ դիակը դուրս բերեցին մարտի դաշտից ու խրամատների մեջ թաղեցին իրենց երազանքները

2016 թվականի ապրիլի 1-ին շատերը տարբեր երազանքներ ունեին: Մի քանի ժամ հետո այդ բոլոր երազանքները փոխարինվելու էին կռվելու ու ապրելու երազանքներով: Շատերը այդպես էլ խրամատների մեջ թաղեցին իրենց երազանքները ու թշնամու հետ մարտի բռնվեցին, որպեսզի մենք՝ սահմանից մի քանի կիլոմետր հեռու ապրողներս, կարողանանք գնալ մեր երազանքների հետևից:

Ժամեր հետո երեկվա ջահել տղերքը պետք է դուրս գային մահվան հետ վերջին մարտի, պետք է սահմանը պահեին թշնամուց, չենթարկվեին նահանջելու հրամանին, հրամանատարին կորցնելուց հետո տեղում նոր հրամանատար ընտրեին ու մարտը շարունակեին: Խրամատում պետք է մարտի բռնվեին արնախում, հոգեմետ դեղերի ազդեցության տակ գտնվող ահաբեկիչների հետ ու պետք է հաղթեին նրանց: Ընկերոջ կյանք պետք է փրկեին, զոհված ընկերոջ դիակ դուրս բերեին մարտի դաշտից:

Ապրիլի 1-ը շատերի համար եղավ վերջին խաղաղ օրը:  Չկար ոչ բանակցություն, ոչ սպառնալիքներ ու հայտարարություններ:  Օրը բավականին հանգիստ էր ու հենց այդ հանգստությունը նախապատրաստում էր մոտակա կռվին: Ու տղերքը կռվեցին:

Աշոտ Ասատրյան

Please enter a valid URL