Search
Close this search box.

Ռազմիկ Աբրահամյանը՝ փոխնախարարին կաշառք տալու մասին

Երեկ՝ մարտի 30-ին, Ազգային անտանգության ծառայությունը ձերբակալել էր ՀՀ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին՝ կաշառք վերցնելիս։ Ըստ Hraparak.am-ի տեղեկությունների՝ փոխնախարարին 3000 դոլար կաշառք է տվել ՀՀ գլխավոր մանկաբարձ, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի գինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը։

NEWS.am-ի հետ զրույցում Ռազմիկ Աբրահամյանը ոչ հաստատեց, ոչ հերքեց փոխնախարարին կաշառելու լուրը։ Հարցին, թե եղել է կաշառք տալու պահին, գլխավոր մանկաբարձը պատասխանեց․ «Ոչինչ ասել չեմ կարող։ Քննչականը քննություն է անում, կպարզվի»։

Նա հրաժարվեց նաեւ պատասխանելուց, թե արդյոք կանչվել է հարցաքննության․ «Ոչինչ ասել չեմ կարող, քրեական պրոցեսը պահանջում է, որ այդ մասին չխոսենք։ Երբ ինչ-որ բան լինի, ինքս կզանգահարեմ. ե՞րբ եմ հրաժարվել պարզաբանելուց»,- ասաց նա։

Please enter a valid URL