Search
Close this search box.

Թաղապետի «նստած- հելած», բարձրագույն կրթություն չունեցող տեղակալը հորդորում է աշխատանքից ազատվելու դիմում գրել

Ավան վարչական շրջանում թաղապետարանի հին հեղինակություններին փոխարինել են նորերը, ավելին՝ շատերը վարչական շրջանի ղեկավարի հովանու ներքո տեղավորվել են լավ աշխատանքի և որոշումներ են կայացնում համայնքին վերաբերող կարևորագույն հարցերի վերաբերյալ։

ArmLife.am-ին դիմած քաղաքացին տեղեկացրեց, որ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը ճնշումներ է գործադրում համայնքի մանկապարտեզների տնօրենների վրա՝ հորդորելով ազատվել աշխատանքից, ավելին վերջինս այցելում է մանկապարտեզներ, հայտարարում՝ թե եկել է ստուգումներ իրականացնելու, չարաշահումներ գտնելու։
Մեր զրուցակիցը նշեց, որ Ներսես Պողոսյանը պարբերաբար զրույցների ընթացքում շեշտում է, թե ինքը ճանապարհ անցած, հարգված տղա է, իր խոսքը իշխանությունների մոտ անցնում է, Սերժ Սարգսյանի ժամանակահատվածում, «նստած, հելած» է, անցել է Ժիրայր Սեֆիլյանը գործով։

Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը կալանավորվել է 2016 թվականի մայիսի 31-ին, նա մեղադրվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 3-րդ մասով՝ (կազմակերպված խմբի կողմից զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Նա ազատ էր արձակվել 2018 թ-ի հունիսի 13 -ին։

Ինչպես նշեց մեր զրուցակիցը, Ներսես Պողոսյանն այժմ Ժիրայր Սեֆիլյանենց հետ կապ չի պահում, ակտիվորեն զբաղված է նոր իշխանություններին օգնելու գործով, ավելին,  որտեղ ցույց է լինում, գնում է, որպեսզի օգնի ցույցը ցրել, նրա ակտիվությունը տեսանելի էր նաև Օպերայի հարակից սրճարանների ապամոտնաժման ժամանակ։
Ասում են՝ Ներսես Պողոսյանին է վստահված նաև թաղապետարանում կադրային փոփոխություններ անելու հարցը։

Մեր զրուցակցի խոսքով՝ վարչական շրջանի ղեկավարի մյուս տեղակալ Դավիթ Պողոսյանը ևս աչքի է ընկնում իր ոչ իրավաչափ գործողություններով, վերջինս նույնպես , ինչպես պնդեց մեր զրուցակիցը, դատապարտված է եղել, երկուսն էլ բարձրագույն կրթություն չունեն։

Տեսանյութում կարելի է տեսնել Ավանի թաղապետի տեղակալի ջանքերը Օպերայի տարածքում ցույցը ցրելու գործում:

Please enter a valid URL