Search
Close this search box.

Մի քանի երիտասարդներ որոշում են թե՛ կյանքի փորձով, թե՛ գիտելիքներով և թե ՛ կառավարման հմտություններով իրենց գերազանցող մարդկանց աշխատանքի տեղավորելու հարցը

Մասիս Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՍԻՐՈւՄ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ։  Տաղանդավոր մարդիկ հանդիսանում են տվյալ երկրի ու հասարակության ամենաթանկարժեք ունեցվածքը։ Տաղանդավոր և խելացի մարդիկ պարզապես վճռորոշ գործոն են։ Ցանկացած ղեկավար , դա կլինի վարչապետ , նախագահ կամ միապետ ՝ կարևոր չէ, նա չի կարող շոշափելի հաջողություններ արձանագրել կառավարման մեջ առանց ընդունակ, բանիմաց, խելացի ու տաղանդավոր կադրերի։ Իսկ ինչպես գտնել այդպիսի կադրերի՞ …. մեր նորագույն կառավարիչները, մեր կողմից ընտրված ղեկավարները որոշել են, որ նախկինում գոյություն ունեցած, կառավարության կողմից համապատասխան որոշմամբ սահմանված «մրցույթ» հասկացությունը իր արարողակարգային ատրիբուտներով՝ այդքան էլ վատը չի ու շարունակելով այդ «բարի ավանդույթները» այսօր ձևավորում են նախկինից ոչնչով չտարբերվող պետական կառավարման համակարգ՝ նույն կամ նմանատիպ կադրերով, որտեղ ուղղակի գործում է ծանոթ, ընկեր, բարեկամ սխեման՝ ավելի վատ դրսևորումներով…..ամենաթարմ օրինակը դա այս օրերին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցող թափուր պաշտոնները զբաղեցնելու համար ընթացող «մրցույթն» է, որտեղ 15-20 րոպե տևող հարցազրույց կոչվող պրոցեսում մի քանի երիտասարդներ որոշում են թե՛ կյանքի փորձով, թե՛ գիտելիքներով և թե ՛ կառավարման հմտություններով իրենց գերազանցող մարդկանց աշխատանքի տեղավորելու հարցը….. փաստորեն դեռ չենք հասել այն գիտակցմանը, որ հովանավորչությունը ընկալվի, որպես սեփական երկրի դեմ ուղղված սպառնալիք……. կոչ եմ անում բոլոր իրավասու անձանց սկսել պետական կառավարման համակարգը բանիմաց, խելացի ու տաղանդավոր կադրերով համալրելու գործընթաց, հարկավոր է առաջ քաշել մրցույթների ու հարցազրույցների նոր մոդելներ, փոփոխել գործող օրենսդրությունն ու ուժը կորցրած ճանաչել դեռևս գործող կառավարության համապատասխան որոշումները….թույլ չենք տա շարունակվի նույն վիճակը ինչի դեմ պայքարել ենք…….

Please enter a valid URL