Search
Close this search box.

Որ նման անասունները պատժվեն. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Շուտով ես եւ իմ գործընկերները շրջանառության մեջ ենք դնելու Քրեական օրենսգրքում փոփոխություն, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում կենդանիների հանդեպ վայրագ վերաբերմունքի, խոշտանգման, ծանակման, սպանության համար:
Այս պահին նման «անասունների» համար գործում է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 92-րդ հոդվածը, որով եթե նշյալ «անասունը»ֆիզիկական անձ է, ապա ընդամենը տուգանվելու է նվազագույն աշխատավարձի 30-50-ապատիկի չափով, իսկ եթե իրավաբանական անձ է` 80-100-ապատիկի չափով: Սա անթույլատրելի է: Կենդանիներին խոշտանգած, ծանակած, սպանած երկոտանիները պետք է կրեն քրեական պատասխանատվություն: Շատ կոնկրետ պատասխանատվություն: Պետք է նստեն բերդում և մեր նախագիծը նման գազանների համար բերդի ուղեգիրը ապահովում է: Նախագիծը արդեն պատրաստ է, սակայն եթե հասարակական տարբեր կազմակերպությունների և մասնավորապես`«Դինգոյի» կողմից կլինեն լրացուցիչ առաջարկներ, պատրաստ ենք հանդիպել և քննարկել:

Please enter a valid URL