Search
Close this search box.

Հայաստանում «ով չի աշխատում, նա է ուտում». Գագիկ Համբարյան

ՀՀ կառավարությունը մի նոր անտրամաբանական որոշում է կայացրել… 2019 թ-ի հունվարի 1-ից աշխատանքային ստաժ չունեցող բոլոր թոշակառուների թոշակները 16000 հազար դրամից բարձրացնում են մինչև 25500 դրամի… Առաջին հայացքից շատ ողջունելի և գովերգելի որոշում է… Ես ինքս էլ շատ ուրախացա, որ գործող իշխանությունները վերջապես ինչ-որ քայլ կատարեցին սոցիալական ոլորտում մեղմելու այն սարսափելի իրավիճակը, որն առկա է Հայաստանում երկար տարիներ…Սակայն, իշխանությունները մտածելով չաշխատած թոշակառուների մասին, բացահայտ արհամարհում են «ստաժավոր» թոշակառուների իրավունքները, քանի որ վերջիններիս թոշակները չեն բարձրացվում… Ստացվում է, որ «0» ստաժ ունեցող թոշակառուն ստանալու է նույնքան թոշակ, որքան 12 տարվա ստաժ ունեցողը… Հետաքրքիր է, ըստ պարոն վարչապետի, իշխանությունների այս որոշումն արդա՞ր է… Իշխանություններն առաջնորդվում են՝ «Ով չի աշխատում, նա է ուտում» կարգախոսին համապատասխա՞ն… Կառավարությունը շատ ճիշտ է արել, որ ստաժ չունեցող թոշակառուների բազային թոշակը բարձրացրել է… Բայց նույն կառավարությունը շատ անարդար է վարվում՝ չբարձրացնելով ստաժ ունեցող մարդկանց թոշակները… Իշխանությունների այս քայլը խտրական է և անընդունելի, քանի որ, ըստ տրամաբանության, չի կարող ստաժ չունեցողը և 12 տարի ինչ-որ տեղ աշխատած թոշակառուն, որն այդ տարիներին նաև հարկեր է վճարել իր աշխատավարձից, ստանան նույն թոշակը…
Հ.Գ. Իշխանությունների այս քայլը նաև «հակաաշխատանքային» գովազդ է՝ «Մի՛ աշխատիր և ստացիր այնքան, որքան աշխատողը»…

Գագիկ Համբարյան

Please enter a valid URL