Search
Close this search box.

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ իր տեղակալի ձերբակալության մասին

Կաշառք ստանալու պահին ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել է Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը:

Տեղեկությունը ֆեյսբուքում հաստատել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, իր տեղակալը բերման է ենթարկվել ԱԱԾ-ի իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումից հետո. «Այս պահին Հայաստանում չեմ և քիչ առաջ տեղեկացա, որ ԱԱԾ-ն իրականացրել է օպերատիվ հետախուզական միջոցառում, ինչից հետո բերման է ենթարկել իմ տեղակալ Արսեն Դավթյանին։
Այլ մանրամասների այս պահին չեմ տիրապետում։ Կարծում եմ ԱԱԾ-ն պարզաբանում կտա ավելի ուշ»,-գրել է Արսեն Թորոսյանը։

Հիշեցնենք, որ Արսեն Դավթյանը առողջապահության փոխնախարար էր նշանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2018 թվականի մայիսի 23-ին:

Please enter a valid URL