Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հետաքրքիր օր էր, ինչ խոսք )))
Հարգելիներս, սիրելիներս ես չեմ նշանակվել օպերային թատրոնի տնօրեն և չեմ էլ նշանակվելու:
Հարգում եմ բոլորիդ, հարգում եմ բոլորիդ կարծիքը, բայց ինձ համար ամեն ինչից վեր է օրենքը: Ապրեք օրենքով, գործեք օրինական:
Սիրում եմ բոլորիդ, կշարունակեմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը: