Search
Close this search box.

Ինչու՞ էր պետք Սերժ Սարգսյանին «բարիշացնել» Մարուքյանին և Արամ Զավենիչին

«Շաբաթ» օրաթերթը գրում է, որ վերջերս Արամ Զավենի Սարգսյանը իր հարցազրույցներից մեկում հայտարարեց, որ ինքը ո՛չ օլիգարխիայի կողմից է ընդունվում յուրային, ո՛չ էլ փաշինյանական թևի կողմից: Նախ այդ քաղաքական մեկուսացման հայտարարությունը այդքան էլ անկեղծ չէր, քանի որ Վազգեն Սարգսյանի հիշատակի արարողությունների ժամանակ Արամ Սարգսյանը ակնհայտ ցույց տվեց իր մտերմությունն ու զորակցությունը Սերժ Սարգսյանին: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը Եռաբլուրում չէր կարող մասնակցել Վազգեն Սարգսյանի հիշատակի արարողությանը, քանի որ երևանյան միջոցառումները «վերցված» էին ներկայիս իշխանությունների կողմից:

Ահա թե ինչու Սերժ Սարգսյանը երկար մնաց Ստեփանակերտում, և այնտեղ կազմակերպվեց այդ կարևոր հիշատակի արարողությունների երկրորդ ֆրոնտը, և Սպարապետի եղբայրը իր ներկայությամբ ծանրակշիռ դարձրեց այդ երկրորդ բևեռը, ինչը այս օրերին մեծ աջակցություն էր Սերժ Սարգսյանին: Ըստ մեր տեղեկությունների՝ Ստեփանակերտում Սերժ Սարգսյանը լավության տակ չմնաց և լուծեց Արամ Սարգսյանի մեկուսացման հարցը՝ այդ թվում հանձնարարեց Էդմոն Մարուքյանին «բարիշել» Արամ Զավենիչի հետ: Հիշեցնենք, որ Արամ Սարգսյանի և Էդմոն Մարուքյանի հարաբերությունները վատացել էին այն բանից հետո, երբ Էդմոն Մարուքյանը խորհրդարանական ընտրություններից առաջ դավաճանեց իր դաշնակցին. «Լուսավոր Հայաստանը» Արման Բաբաջանյանի հովանավորներից և այլ աջակցություն ստանալով՝ լքեց «Լույս» դաշինքը, որը հաջողությամբ մտել էր Երևանի ավագանի: Այս քաղաքական դավաճանությունից հետո Սերժ Սարգսյանը կարողացավ «բարիշացնել» երկու նախկին դաշնակիցներին՝ բացատրելով նրանց, որ առաջիկա ամիսներին մեծ կռիվ է սպասվում ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, և նրանք պետք է միավորվեն հանուն ավելի մեծ խաղի:

Այս մեծ կռվի նախաշեմին Սերժ Սարգսյանի հորդորով Արամ Զավենիչը մի կողմ է թողել նաև իր բացասական զգացմունքներըյուր վաղեմի թշնամու՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ և արդեն սկսել է իր հրապարակային ելույթներում ջուր լցնել օլիգարխիայի ջրաղացին: Շիրխանյան- Քոչարյան հակամարտության ժամանակ նա կոնկրետ սկսեց հարվածել Շիրխանյանին՝ դարձյալ օգնելով քոչարյանական թևին: Այսպիսով՝ քոչարյանա-սարգսյանական ճամբարին միացավ ևս մեկ ճանաչված և մաքուր հետագիծ ունեցող գործիչ: Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից հայտնի գործիչների հավաքագրումը այս տեմպերով շարունակվելու դեպքում, շուտով իշխանության կողմից անուշադրության մատնված բոլոր հրապարակային գործիչները կհայտնվեն քոչարյանա-սարգսյանական ճամբարում:

Please enter a valid URL