Search
Close this search box.

«Էդուարդ Շարմազանովն իր այդ քառակուսի գլխով ինչպե՞ս է տարիներ շարունակ ԱԺ փոխնախագահ». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որևէ մեկին վիրավորելու միտում չունենալով՝ ուզում եմ մի հարց տալ․ Էդուարդ Շարմազանովն իր այդ քառակուսի գլխով ինչպե՞ս է տարիներ շարունակ ԱԺ փոխնախագահ և մի ամբողջ կուսակցության մամուլի խոսնակ եղել։

Ինչո՞ւ եմ այսպիսի հարց տալիս, քանի որ պարոն Շարմազանովը Նիկոլ Փաշինյանին քննադատում է այն բանի մեջ, որ Բակո Սահակյանն այսօր չէր մասնակցում Վիեննայի բանակցություններին։ Չէ՞ որ Փաշինյանն այդպիսի հարց է բարձրացրել, ինչո՞ւ իր խոստումը կյանքի չի կոչում։

Ի՞նչ է սա, մանկապարտեզ, թե՞ միտումնավոր մանիպուլյացիա, այն էլ՝ կիսագրագետ ու ստոր մանիպուլյացիա։ Չէ, իսկապես լուրջ եմ ասում, այս հարցի շուրջ վարչապետին կարող է քննադատել միայն Ղարաբաղյան հակամարտությունից անտեղյակ, ռազմահայրենասեր ֆեյսբուքյան ֆիդային, բայց ոչ երբեք՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյան։

Եթե այդքան հեշտ է Արցախին բանակցությունների սեղան տանել-բերելը, ապա ինչի՞ ժամանակին դա կյանքի չէր կոչվում Սերժ Սարգսյանի կողմից։ Չէ՞ր ուզում, իհարկե ուզում էր, բայց չէր կարող, որովհետև այդպիսի հարց օրակարգում չկար ու թույլ էլ չէին տալիս, որ լիներ։

Ընկերներ, երբ վարչապետն ու արտգործ նախարարը խոսում են Արցախին բանակցությունների սեղան վերադարձնելու անհրաժեշտության մասին, դրանից պետք չի ենթադրել, թե հենց վաղը Բակո Սահակյանը գնալու է ու միանա Փաշինյանին ու Ալիևին։ Դա բարդ գործընթաց է, որը կարող է կյանքի կոչվել մեկ, երկու կամ էլ նույնիսկ հինգ տարի հետո։ Առանց այն էլ նախատեսված է, որ ինչ-որ փուլում Արցախը անպայման միանալու է բանակցություններին։

Մի արեք այսպիսի ցածր մանիպուլյացիաներ։ Բանակցություններից Արցախի դուրս մղվելը Քոչարյանի պարտությունը չէր, այլ՝ Հայաստանի։ Ներկայումս Ստեփանակերտի բանակցություններին չմասնակցելը Փաշինյանի թուլությունը չէ, այլ՝ Երևանի»։

Please enter a valid URL