Search
Close this search box.

Ամեն մեկդ կարող եք մի անուն տալ՝ ՆԻկոլն ու Սերժը Միշիկի մարդիկ են, բայց…

Ամեն մեկդ կարող եք մի անուն տալ՝ հեղափոխություն, իշխանափոխություն, պաշտոնի փոփոխություն, անձերի փոփոխություն, Սերժը Նիկոլի մարդնա, Նիկոլը Սերժի մարդկնա, իրանք երկուսով Միշիկի մարդիկ են ու այդպես շարունակ, բայց այն ինչ տեղի ունեցավ Հայաստանում մեկ տարի առաջ ես այս վերջին օրերին վստահ հասկացա, որ այն պետք էր զուտ կեղծ հայրենասերներից ու պետության մասին մտածողներից ազատվելու համար:

Ժամանակին մարդիկ ցանկացած հիմարություն քողարկում էին հայրենասիրության և պետականամետության մեջ: Հա, ոչինչ, Սերժ Սարգսյանը լավը չի, բայց պետության ղեկավարնա, պետքա իրեն աջակցել: Այս հարցում պետք է համախմբվել Սերժ Սարգսյանի շուրջ, ոչինչ որ ինքը սխալներ ունի գործած, պետության հարցա: Պատերազմի վտանգ կա, մենք ամեն գնով պետք է աջակցենք մեր երկրի ղեկավարին մի կողմ դնելով երկրի վիճակը: Ժամանակին նմանատիպ հայտարարություններ անողների մեծ մասին հիմա կարծես չի հետաքրքրում , որ պետության հարց կա, որ Նիկոլը անկախ ամեն ինչից պետության ներկայացուցիչա, որ պատերազմի վտանգ կա, որ պետքա այդ պահին համախմբվել երկրի ղեկավարի շուրջ:

Չզարմանաք, որ նրանք հիմա սկսեն նույնիսկ ծաղրել այդ արտահայտությունները, մտովի սկսեն անիծել ու իրենց նավսը գցել հայ-ադրբեջանական հարցի լուծման վրա: Հա բա, թքած պետության վրա, կարևորը սեփական շահնա, կարևորը սեփական քաղաքական հոր դիմակը պահելնա: Թագավորը մերնա ՝ ուրեմն լավնա, թագավորը ընկավ՝ ուրեմն վերջ և պետությանը, և թագավորին:

Կարևորը համապատասխան կառույցներից ամսական կլորիկ գումար ստանալն էր ու դրա դիմաց համախմբվելու կոչեր անելը: Թե չէ եթե մեջը քյար չկա, էլ ինչ պետություն կամ ինչ միասնականություն:

Ամոթն էլա լավ բան: Շատ նեղվեք վախենում եմ սկսեք Ալիևի նկարները հպարտորեն տարածեք: Ներքին հարթակում հազարավոր խնդիրներ ունենք: Դրանով կերեք իրար, վիրավորեք, պահանջեք, իրար վրա հռհռացեք, ուրախացեք իրար ձախողումներով, թքած, էտ ներքինը ժամանակի ընթացքում կուղղվի, բայց արդեն 30 տարի ձգվող պատերազմական հարցի լուծման վրա գոնե աչոկ մի հավաքեք, մի գցեք ձեր պետությունը:

Ախր պետքա չէ՞ վերջապես հասկանաք, որ պետությունը ու անհատը տարբեր բաներ են: Եթե վաղը Ալիևը մուննաթ գա Փաշինյանի վրա, ոչ մեկ կողքից չի ասելու, որ ՝ տեսաք Նիկոլ Փաշինյանին ինչ օրը գցեցին: Ասելու են՝ տեսաք Հայաստանի  վարչապետին ինչ օրը գցեցին: Դուք էլ մի օր մի տեղ, որ հանկարծ գլուխ գովաք, որ հայ եք, ասելու են՝ հա , ձեր վարչապետին տեսել ենք ինչ օրն են գցել: Տո գետինը պետքա մտնեք: Մի 10 տարի հետո աշխարհը կարողա սկի չհիշի ով էր Սերժ Սարգսյանը կամ ով էր Նիկոլ Փաշինյանը, բայց դեռ տարիներով աշխարհի երեսին ապրելու են Հայաստանի քաղաքացիները:

Թե բա՝ համախմբվելա պետք, աջակցելա պետք … բա էս անգամ ինչի՞ չհամախմբվեցիք, չաջակցեցիք, նենց ձեզ չճղեցիք, որ պետության ղեկավարա դե հիմա պետքա օգնենք: Ճիշտա, որովհետև դուք ղեկավարին էիք օգնում, ոչ թե պետությանը: Դուք ղեկավար սիրող եք, ոչ թե հայրենասեր:

Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL