Մարտի 30-ին` ժամը 00:44-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մոտակայքում, բեռնատարը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ծառերի մեջ, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 31-րդ կմ-ին «Renault» մակնիշի (վարորդ՝ Գ.Զ., ծնված 1960 թ., Վրաստանի քաղաքացի) բեռնատարը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի ծառերին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, քաղաքացիների ուժերով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից. վարորդը հրաժարվել է հոսպիտալացումից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: