ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այ սա արդեն հետաքրքիր է։
Ալիևը հետբանակցային հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է հետևյալը.
1-Իր և Փաշինյանի միջև տեղի են ունեցել ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ քննարկումներ արցախյան հակամարտության շուրջ։
2-Ալիևը տարօրինակ գոհունակություն է արտահայտել քննարկումներից։
3-Եվ ամենակարևորը` ալիևը կրկին վերահաստատել է իր դիրքորոշումը, որում, ինչպես բազմաթիվ անգամ շեշտել եմ, իսպառ բացառում է նորմալ բանակցային ընթացքը։
Համոզված եմ, որ այս դեպքում Փաշինյանը ուղղակի արդեն պարտավոր է բացել հանդիպման մանրամասները։