Search
Close this search box.

Սարսափելի դեպք Գյումրիում. մայրը որդուն գտել է գոտին պարանոցին սեղմած՝ մահացած

Գյումրիում այսօր ողբերգական դեպք է արձանագրվել: Հինգերորդ դասարանցի որդուն մայրը գտել է մահացած: Նախնական վարկածով՝ ինքնասպան եղած 10-ամյա տղան ապրում էր մոր հետ, որն աշխատում է Գյումրու հիվանդանոցում՝ որպես բուժքույր։ Այսօր՝ մարտի 29-ին, ժամը 16:30-ի սահմաններում մայրը մտել է տնակ և տեսել որդու դին՝ պարանոցը գոտիով փաթաթված։ Երեխայի մարմնին բռնության հետքեր չեն եղել։

Նա տուն գալուց առաջ զանգել էր աշխատավայրում գտնվող մորն ու ասել, որ շախմատի մրցաշարում հաղթել է։ Ինքնասպան եղած երեխան սովորում էր Գյումրու թիվ 24 դպրոցի 5-րդ դասարանում, ծնվել էր 2008 թվականին: Շտապ բուժօգնության աշխատակիցները արձանագրել են, որ երեխան մահացած է եղել մինչև շտապօգնության հասնելը, սակայն այն որ երեխան կախված է եղել՝ Գյումրու Շտապ օգնության կայանի ղեկավարը Արմենիային չհաստատեց:

Please enter a valid URL