Այսօր Մեղրիի զորամասի միջադեպին անդրադառնալիս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հերքեց այն տեղեկությունները, ըստ որոնց՝ ՀՀ ԶՈՒ գեներալներից մեկի որդին նույնպես մասնակից է եղել այդ միջադեպին։
«Առաջինը՝ գեներալի որդին որևէ մասնակցություն տվյալ միջոցառմանը չի ունեցել։ Երկրորդը՝ գիտե՞ք ինչ կա, գոնե ասվի, որ գեներալի որդին ծառայում է մեր ամենահեռու զորամասերից մեկում, մարտական հերթապահություն կատարող զորամասում, միանգամից շահարկվում է՝ գեներալի որդին այնտեղ է գտնվել։ Հետո՞, ի՞նչ անենք, որ գտնվել է», – ասաց Դավթյանը։