Search
Close this search box.

Ի՞նչ ունեցվածք ունի Աննա Հակոբյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, 2018 թվականի մարտից մինչև 2019 թվականի մարտն ընկած ժամանակահատվածի համար Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր հայտարարագիրը։

Հայտարարագրում նշված է, որ Աննա Հակոբյանը աշխատանքի վարձատրության տարեկան ընդհանուր գումարը կազմում է 2 միլիոն 328 հազար դրամ, ավելի քան 9 միլիոն դրամ էլ կազմում է Հակոբյանի՝ վարձակալության կամ այլ հատուցման տեսքով ստացված գումարը, ընդհանուր հաշվով Հակոբյանը տարեկան կտրվածքով հայտարարագրել է 11 միլիոն 508 հազար 927 դրամ։

Վարչապետի տիկինը հայտարարագրել է նաև 300 հազար դրամի չափով փոխառություն։

Please enter a valid URL