«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս «Ժամանակ»-ը գրել էր, որ Երեւանի մետրոպոլիտենում լուրջ չարաշահումներ են առկա: Մետրոպոլիտենը տարիներ շարունակ հայտարարագրել է մեծ վնասներ՝ պետությունից ստանալով հսկայական պետական դոտացիաներ:
Իսկ այդ ամենը հնարավոր է դարձել նաեւ մետրոպոլիտենի գնումները համակարգող Անի Գսպոյանի շնորհիվ, որը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի աջ ձեռք համարվող, ՊԵԿ խոշոր հարկ վճարողների տեսչության պետ Էդիկ Գսպոյանի դուստրն է:
Մեզ հասած տեղեկություններով՝ մեր հրապարակումից հետո ԱԱԾ մոտ երկու տասնյակ աշխատակիցներ մտել են մետրոպոլիտեն, մեծածավալ ստուգումներ իրականացրել, դռներ կնքել:
Չի բացառվում, որ այս ստուգումների արդյունքում ձերբակալություններ լինեն՝ ի դեմս ՊԵԿ պաշտոնյայի դստեր եւ ազատումներ՝ հանձին մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանի: Նշենք, որ մեր հրապարակումից հետո խնդրով զբաղվում է նաեւ ոստիկանության Արաբկիրի բաժինը»: