Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆեյսբուքում «կայֆավատ» լինողներ կան վարչապետի ու ԱԺ նախագահի՝ ապառիկ գնումների համար։ Էդ կարգի գրառումների դռներին հերթապահող ոչ անհայտ տիկինն էլ ոգևորված «ծաղկաքաղ» է անում դրանք ու դնում «անաչառ» կայքում։ Ձեռ են առնում փաստորեն, որ երկրի ղեկավարները գող ու թալանչի չեն։ Դե, ձեռ առնելու բան է, իհարկե։ Եթե թալանեին, իրենց էլ լափ կտային, էս ազիզ օրով նախկին հանցագործ իշխանության թալանի հույսին չէին մնա»։