Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր «Փաստ» թերթը հերթական սուտն է իմ մասին գրել , թե իբր ԱԺ մաքրուհիների հետ խոսել եմ քանզի իմ ընկերոջ կազմակերպությունն է շահել մաքրման տենդեռը, և ես նույնիսկ տարբեր տեղեր եմ զանգահարել դրա համար : Հիմա, որ դատի տամ, կամ սկսեմ արհամարել այս թերթի հարցերը պետք է ասեն ճնշում մամուլի վրա:
Այս նույն «լրատվականը» օրեր առաջ շահարկում էր տարիներ առաջ մահացած իմ ընկեր Մարկ Սաղաթելյանի մահը , որ իր կայք մտնեն:
«Գախտնիքը բացահայտված է , ով է սպանել դերասանին», իսկ նյութի մեջ ընդամենը հին տեսանյութ ուր բժիշկը պատմում էր, որ Մարկը իրենց մոտ է և վատ վիճակում:
Հիմա փաստ !
Ես չեմ ճանաչում վերը նշված մաքրություն անող կազմակերպության ոչ տիրոջը ոչ տնօրենին, ես ճանաչում եմ մաքրուհիներին ովքեր ինձ դիմել են և ես փորձել եմ նրանց օգնել, և ես ճանաչում եմ Varuzhan Babajanyan (Վարուժան Բաբաջանյան) ում պատկանում է այս «լրատվականը» և ուզում եմ ասել ամոթ քո արած գործին: